կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-26 12:51
Տարածաշրջան

Գետինը պետք է մտնենք. թուրք սկյունակագիրը՝ Էրդողանի՝ Սերժ Սարգսյանին հղած հրավերի մասին

Գետինը պետք է մտնենք. թուրք սկյունակագիրը՝ Էրդողանի՝ Սերժ Սարգսյանին հղած հրավերի մասին

Թուրքական Radikal պարբերականի սյունակագիր Բասքըն Օրանն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին Թուրքիա հրավիրելուն:

 

Հոդվածում նա քննադատել է Էրդողանին եւ գրել. «Գետինը պետք է մտնենք: Լավ, այդ մարդկանց ցավերն անտեսում ենք, գոնե չծաղրենք: Էրդողանն այդ խայտառակությանը նորն է ավելացնում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին Չանաքքալե է հրավիրում»:

 

Հիշեցնելով այն փաստը, որ Չանաքքալեի ճակատամարտի միջոցառումներն ամեն տարի տեղի են ունեցել մարտի 18-ին, Օրանն ասել է. «Այս տարի նախագահը Թուրքիայի արտաքին քաղաքականության ամենամեծ «սայթաքելու քար»` Ադրբեջանի բռնակալ Ալիևին վերցնելու է իր հետ, ու միասին գնալու են Չանաքքալե: Եվ «Իթթիհաթ և Թերաքքիի» մսագործների կողմից հայ քաղաքացիների հանդեպ տեղի ունեցած այդ սարսափելի ոճրագործությունը խորհրդանշող այդ օրը՝  ապրիլի 24-ն են «տոնելու»: Հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկն Independent-ի իր հոդվածում ասում է. «Մեկուկես միլիոն սպանված հայերի ուրվականների հետ են քայլելու»:

 

Օրանը, հիշեցնելով անցած տարի Էրդողանի՝ ապրիլի 24-ից առաջ հրապարակած ցավակցական ուղերձը, որում ասվում էր` «20-րդ դարասկզբին կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն ենք մաղթում և ցավակցում նրանց թոռներին», գրում է. «Այդ խայտառակությունը բավական չէր, հիմա էլ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ապրիլի 24-ին հրավիրում է Չանաքքալե: Ի՞նչ է նշանակում դա: Ինչպիսի ամոթ, ոմանց համար հասկանալի լեզվով ասեմ՝ ինչպիսի մեղք»:

 

Հիշեցնենք, որ Էրդողանի հրավերին նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել էր` նշելով. «Մեզ մոտ ընդունված չէ հյուրընկալվել հրավիրվողին»: