|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ադրբեջանական Haqqin.az կայքում տեղ գտած այն տեղեկատվությանը, որ ԵՄ-ն Ադրբեջանին չի հրավիրել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ամենամյա` 10-րդ վեհաժողովին:
Բրյուսելում դիվանագիտական աղբյուրները Haqqin.az-ին հայտնել են, որ ԵՄ-ն հրավեր չի ուղարկել Ադրբեջանի կառավարությանը, փոխարենը որոշում է կայացվել, որ միջոցառմանը կմասնակցի Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը, այն էլ` դիտորդի կարգավիճակով:
Դիվանագետները կարծիք են հայտնել, որ տեղի ունեցածը, հավանաբար, կապված է ամփոփիչ հռչակագրի հետ, որը կներկայացվի վեհաժողովի մասնակիցների դատին: Դրանում աջակցություն կլինի Վրաստանի ու Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և կբացակայի եվրոպական հասարակության վերաբերմունքը Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» և ԼՂ հակամարտության հետևանքների նկատմամբ:
ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան ասել է, որ եթե տեղեկությունը հաստատվի, «դա իհարկե, կազդի Ադրբեջանի` Արևելյան գործընկերության հետ համագործակցության վրա»:
Նշենք, որ, ըստ նույն կայքի, հատուկ հյուրի կարգավիճակով վեհաժողովին կմասնակցի ՀՀ վարչապետը: