Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.45 |
EUR | ⚊ | € 451.47 |
RUB | ⚊ | ₽ 4.5983 |
GBP | ⚊ | £ 517.58 |
GEL | ⚊ | ₾ 140.98 |
Թուրք պատմաբան Ռաշիդ Գյունդողդունը իր նոր հոդվածում պնդում է, թե 1931 թվականին Օսմանյան արխիվի` Հայկական հարցին և Բուլղարիայի պատմությանը վերաբերող փաստաթղթերը վաճառվել են Բուլղարիային. տեղեկացնում է Horizonweekly-ն:
Թուրքական «Թայմ թուրք» կայքի հաղորդմամբ՝ փաստաթղթերի վաճառքի գործում մեծ դեր է ունեցել Գալաթասարայի համալսարանի շրջանավարտ Պանչո Դորեֆը, ով օսմանյան արխիվներում ուսումնասիրել է Բուլղարիայի պատմությունն ու Հայկական հարցը:
Ըստ հոդվածագրի` Դորեֆը կապ է հաստատել Բուլղարիայի կառավարության հետ և իր գործընկերների հետ կազմակերպել փաստաթղթերի տեղափոխումը Բուլղարիա:
Ավելի վաղ ֆրանսիական «Le Nouvel Observateur» շաբաթաթերթը հայտնել էր, որ Վատիկանը հայերի մասին փաստաթղթերի մեծ մասը Բուլղարիայից գնել է 1931 թվականին, որի համար, ըստ թուրքական «Turkiye Gazetesi»-ի, Վատիկանը վճարել է 40 միլիոն բուլղարական լև: