կարևոր
2887 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-23 12:42
Հասարակություն

Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան. գրքի շնորհանդես

Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան. գրքի շնորհանդես

2024 թ. հուլիսի 24-ին ժամը 18։30-ին «Անի Գրանթ հյուրանոցի» սրահում տեղի կունենա «Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության արխիվի տեղեկագիր մատյան. Երուսաղեմի Հայոց պատրիարքարան» (հատոր Ա.,Երևան, «Լուսակն», 1040 էջ) մեծադիր գրքի՝ աշխատասիրությամբ Լուսինե ՍահակյանիԱնի Ոսկանյանի և Անի Սարգսյանի երևանյան շնորհանդեսը։ Սույն ուսումնասիրությունը կատարվել է՝ համագործակցաբար Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Երևանի պետական համալսարանի Հայագիտական հետազոտությունների ինստուտուտի և Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ։ Գրքի խմբագրականկազմը՝ Վահ­րամ Շե­մմաս­յան (ԱՄՆ), Վա­չե Բրուտ­յան (ԱՄՆ), Ռուբեն Մելքոնյան, Միհ­րան Մի­նաս­յան, Ալեքսանդր Սաֆարյան, Սեր­գեյ Վարդանյան, Սե­դա Գաս­պար­յան, Վա­րու­ժան Պո­ղոս­յան։

Շնորհանդեսը կվարի ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։ Բանախոսությամբ հանդես կգան ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն պ. դ. թեկնածու, դոցենտ Վահրամ Պետրոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ. գ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ պ. գ. դոկտոր Ալբերտ Խառատյանը, պ. գ. դոկտոր պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, խմբագիր և հրապարակախոս Վաչե Բրուտյանը, պ. գ. թեկնածու պրոֆեսոր, Ալեքսանդր Սաֆարյանը և գրքի հեղինակները։

Գր­քում ա­ռա­ջին ան­գամ ցու­ցա­կագր­վել են և մանրամասն նկա­րագրվել 1938 թ.-ից Երուսաղեմի Հայոց պատրիարքարանում պահվող 1919-1922 թ. Կ. Պոլսի Հայոց պատրարք Զավեն Տեր-Եղիայանի հովանու ներքո ստեղծված «Տեղեկատու դիվանի»՝ «Հայ­կա­կան հար­ցի և Հայոց ցեղասպանության» ար­խի­վի առաջին տուփի 634 վա­վե­րա­գիր (հա­յե­րեն, օս­մա­նե­րեն, ֆրան­սե­րեն, անգ­լե­րեն, գեր­մա­նե­րեն, ռու­սե­րեն)՝ համապատասխան ծա­նո­թագ­րություն­նե­րով։ Տասնմեկ տուփերում պահվող բացառիկ այս արխիվը մանրամասներ է հաղորդում Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության խորքային ուսումնասիրության համար՝ ներ­կա­յաց­նելով 1912-1922 թթ. պատ­մա­կան ու աշխարհաքաղաքական առ­ճա­կա­տում­նե­րի մի բարդ ժա­մա­նա­կաշր­ջա­ն, ո­րի կոր­ծա­նա­րար կիզակետում էր հայտն­վել հայ ժո­ղո­վուր­դը։ Արխիվում պահվող յուրաքանչյուր վավերագիր նաև մի դաս է Հայաստանի Հանրապետության ներկա բարդ արտաքին ու ներքին ճակատագրական իրողությունները ճիշտ վերագնահատելու համար։

Արխիվում են հավաքված Հայոց հոգևոր առաջնորդների, հայ և ­օ­տար քա­ղա­քա­կան, հասարակական գործիչների, դի­վա­նա­գետ­նե­րի, բազմաթիվ տեղեկագրեր, զեկույցներ և նամակներ, Առաջին աշխարհամարտից առաջ և հետո հայ  բնակչության վիճակագրություններ, որբերի, բռնի իսլ­մա­ցված ու առ­ևանգ­ված հա­յե­րի ցուցակներ, հայերի անշարժ գույքի բռնազավթումների և կոտորածների վերաբերյալ ա­ռաջ­նոր­դա­րան­նե­րից ուղարկ­ված նա­մակ­ներ, ա­կա­նա­տես­նե­րի վկա­յութ­յուն­ներ, թուրք ոճրագործների ցուցակներ, Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ հայաբնակ վայրերում, Կիլիկիայում օսմանյան իշխանությունների՝ հայերի բնաջնջման ու բռնի տեղահանման հրամանագրեր, քեմալականների ոճրագործությունները փաստող վավերագրեր։ «­Տե­ղե­կա­տու դի­ւա­նի» բազ­մա­հա­զար է­ջա­նոց այս եզակի արխիվը ժամանակին ստեղծ­վել է որ­պես հայց՝ Հա­յոց ցե­ղաս­պա­նութ­յան կազ­մա­կեր­պիչ-պա­տաս­խա­նա­տու­նե­րին ու հան­ցա­գործ­նե­րին օրինական պատ­ժե­լու և արդարությունը վե­րա­կանգ­նե­լու հա­մար։ Այս արխիվը Հայկական հարցի և Օսմանյանկայսրության ցեղասպան քաղաքականության վկայարան է։