Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրամիությունը նախազգուշացրել է Բուլղարիային Բալկաններում եւ Եվրոպայի այլ հատվածներում անվտանգության խաթարման ռիսկի մասին, եթե այն շարունակի արգելափակել Հյուսիսային Մակեդոնիայի` ԵՄ-ին անդամակցության բանակցությունները, հաղորդում է AP-ն:
Մարտին ԵՄ առաջնորդներն Ալբանիային եւ Հյուսիսային Մակեդոնիային կանաչ լույս էին տվել անդամակցության բանակցությունները սկսելու համար, սակայն բանակցությունների մեկնարկի օրը չէր նշվել: Այժմ Բուլղարիան պնդում է, որպեսզի Հյուսիսային Մակեդոնիան պաշտոնապես ընդունի, որ իր լեզուն բուլղարական արմատներ ունի եւ հրաժարվի հակաբուլղարական հռետորաբանությունից:
Նոյեմբերի վերջին մոտ 2000 ցուցարար հանրահավաք էր կազմակերպել Հյուսիսային Մակեդոնիայում` երկրի վարչապետ, սոցիալ-դեմոկրատ Զորան Զաեւի հրաժարականի պահանջով` մեղադրելով նրա կառավարությանը չափազանց հաշտարար վերաբերմունքի մեջ հարեւան Բուլղարիայի նկատմամբ:
Գերմանիայի եվրոպական գործերի նախարար Մայքլ Ռոթը, ում երկիրը նախագահում է ԵՄ-ում, ասել է, որ Գերմանիան անում է ամեն ինչ` առճակատմանը վերջ տալու համար, սակայն ԵՄ դիվանագետները կասկածում են, որ առաջիկայում բեկում կլինի:
Հյուսիսային Մակեդոնիան եւ Ալբանիան, ըստ էության, պետք է բանակցություններ սկսեին անցյալ տարի ԵՄ-ին անդամակցելու շուրջ, սակայն Ֆրանսիան արգելափակել է նրանց` հայտարարելով, որ առաջին հերթին հարկավոր է բարեփոխել ԵՄ-ին անդամակցության գործընթացը: Փակուղին վերացվեց այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը վերանայեց բանակցությունների անցկացման կարգը:
ԵՄ անդամակցության հեռանկարը վաղուց որպես խթան էր դիտվում ժողովրդավարական, քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների համար անկայուն բալկանյան տարածաշրջանում:
Հյուսիսային Մակեդոնիան, որը նախկինում հայտնի էր որպես Մակեդոնիա, 2005 թվականից ԵՄ անդամակցության թեկնածու է, սակայն Հունաստանի հետ ձգձգվող վեճը երկրի անվան շուրջ անդամակցության բանակցությունների ամենամեծ խոչընդոտն է դարձել:
Երկրները համաձայնագիր են կնքել Մակեդոնիան Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու մասին` Հունաստանի` երկրի` ԵՄ-ին անդամակցելու առարկություններից հրաժարվելու դիմաց: