|
Փոխարժեքներ
25 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը մտահոգություն է հայտնել Արցախը աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակման և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։ Աքչամը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է․
«Հայերը նշում են Սուրբ Ծնունդը։ Բոլոր հայ բարեկամներին շնորհավորում եմ Սուրբ Ծննդյան օրվա կապացությամբ։ Թող այս տոնը բոլորիս բերի երջանկություն, խաղաղություն և լավ օրեր:
Ուզում եմ հավելել, որ մեր սրտերն ու զգացմունքները Ղարաբաղում (Արցախում) հայերի հետ են իրենց շատ դժվար օրերին։
Ավելի քան 120 000 մարդ գտնվում է ադրբեջանական պաշարման մեջ ՝ իր ապագայի վերաբերյալ անորոշության պայմաններում։ Եվ աշխարհը, ցավոք, աչք է փակում այն ամենի վրա, ինչ կատարվում է հենց մեր աչքի առաջ»,- գրել է Աքչամը։