|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատունը Բուլղարիայի արտգործնախարարությանը բողոքի նոտա է հղել բուլղարացի պատգամավորներ Վալերի Սիմեոնովի և Իորդան Ապոստոլովի՝ օգոստոսի 6-7-ը Լեռնային Ղարաբաղ կատարած այցի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Trend ադրբեջանական գործակալությունը:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Սիմեոնովը, որը հայտնի է իր հայամետ դիրքորոշմամբ, արդեն երրորդ անգամ է այցելում Լեռնային Ղարաբաղ և ներառված է ադրբեջանական «սև ցուցակում». նրան արգելված է մուտք գործել Ադրբեջան:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ապոստոլովի համար նույնպես Լեռնային Ղարաբաղ այցը նման հետևանքների կարող է հանգեցնել:
Օգոստոսի 7-ին բուլղարացի պատգամավորները Ստեփանակերտում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանի հետ, խոսել Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողության մասին և պատրաստակամություն են հայտնել «աջակցել եղբայրական հայ ազգին իրենց բոլոր նախաձեռնություններում: