|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Բուլղարիայի իր գործընկեր Վելիսլավա Պետրովա-Չամովային հայտարարել է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռներին Իրանի դեմ գործողություններին աջակցելու նպատակով «Բեզմեր» ավիաբազան օգտագործելու թույլտվությունը հավասարազոր է ագրեսիային մասնակցելուն։
Ինչպես հայտնում է «Tasnim» գործակալությունը, Իրանի ԱԳ նախարարի խոսքով՝ Սոֆիայի որոշումը՝ ԱՄՆ-ին հնարավորություն տալ «Բեզմեր» ավիաբազայում տեղակայել ռազմական ավիացիա՝ Իրանի դեմ գործողություններին աջակցելու համար, անընդունելի է և հակասում է երկու երկրների միջև ավանդաբար բարեկամական հարաբերություններին։ Արաղչին Բուլղարիայի իշխանություններին կոչ է արել անհապաղ վերանայել այդ որոշումը։
Հինգշաբթի կայացած հեռախոսազրույցի ընթացքում Արաղչին ընդգծել է, որ Իրանը չի հրաժարվի պաշտպանել իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ հավելելով, որ ցանկացած կողմ, որն այս կամ այն ձևով մասնակցի Իրանի դեմ ռազմական գործողություններին, պատասխանատվություն կկրի դրա հետևանքների համար։
Իր հերթին Բուլղարիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Սոֆիան մտադիր չէ մասնակցել պատերազմին։