կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-25 15:52
Սպորտ

«Արարատ»-ը հաղթեց առաջին ստուգողական խաղում

«Արարատ»-ը   հաղթեց առաջին ստուգողական խաղում

Սոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում «Արարատ»-ն  առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց: Տեղի համանուն թիմի հետ հանդիպումն ավարտվեց «Արարատ»-ի  հաղթանակով`2:1 հաշվով:

 

Խաղի 64-րդ րոպեին հաշիվը բացեց իրանցի կիսապաշտպան Ամիրի Շոեիբը, ով հստակ իրացրեց Արարատ Պողոսյանի նկատմամբ կանոնների խախտման արդյունքում նշանակված 11-մետրանոցը:  75-րդ րոպեին  Դավիթ Ղանդիլյանը կրկնապատկեց երևանյան թիմի առավելությունը, իսկ մի քանի րոպե անց մրցակիցը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը:

Սուրեն Չախալյանը խաղալու հնարավորություն տվեց հավաքին մասնակցող բոլոր ֆուտբոլիստներին` ասպարեզ հանելով երկու տարբեր կազմերՎնասվածքի պատճառով հանդիպմանը չմասնակցեց միայն Սեյեդ Հոսեյն Հոսեյնին: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

 

Առաջին խաղակեսում «Արարատ»-ը  հանդես եկավ հետևյալ կազմով.

Արամ Հայրապետյան, Վահե Մարտիրոսյան, Նագի Բոուրաս, Ալեքսանդր Վոլչկով, Ռաֆի Կայա, Նիկոլաս Պրոեսման, Սաման Աղազամանի (Կարլո Չուեկա), Վիկտոր Գարզա, Բրայան դե լա Ֆուենտե, Եվգենի Մորոզ, Ալեքսանդր Ռակիչ:

 

2-րդ խաղակեսում խաղադաշտ դուրս եկան հետևյալ ֆուտբոլիստները.

Կարեն Իսրայելյան, Արարատ Պողոսյան, Գորիկ Խաչատրյան, Ջամել Ուոլես, Կարեն Խաչատրյան, Դավիթ Գրիգորյան, Արմեն Դերձյան, Ամիրի Շոեիբ, Կարլո Չուեկա (Դավիթ Ղանդիլյան), Մհեր Սահակյան, Արեգ Ազատյան:

 

Հաջորդ ստուգողական խաղն «Արարատ»-ը  կանցկացնի հունվարի 30-ին:  Այդ օրը  Սուրեն Չախալյանի  թիմը կխաղա Ռուսաստանի ՖՆԼ-ի ներկայացուցիչ «Սախալինի» հետ, իսկ արդեն հաջորդ օրը  կվերադառնա Երևան: