կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-15 13:47
Սպորտ

«Բանանց»-ը ստուգողական խաղում պարտվել է հունգարական թիմին

«Բանանց»-ը  ստուգողական խաղում պարտվել է  հունգարական թիմին


Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Բանանց»-ն  առաջին ստուգողական հանդիպումն անցկացրեց՝ մրցելով հունգարական «Պակս»-ի հետ: Խաղն ավարտվեց հունգարական թիմի հաղթանակով՝4-2 հաշվով:  Ինչպես տեղեկացնումէ  «Բանանց» ակումբի մամուլի ծառայությունը, երևանյան թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան  նորեկներ Տոմաշ Բագին և Սարգիս Բալոյանը:
«Բանանց»-ը հանդես եկավ հետևյալ կազմով.

Արթուր Թորոյան (Ալբերտ Օհանյան՝46), Հակոբ Համբարձումյան (Արմեն Մանուչարյան՝65), Թոմաշ Բագի (Հակոբ Հակոբյան՝75), Նորայր Գրիգորյան, Լուբոշ Հանզել( Նարեկ Պետրոսյան՝80), Հովհաննես Փանոսյան( Հովհաննես Սարաֆյան՝60), Արամ Լոռեցյան( Նաիրի Մինասյան՝ 45), Կարեն Հարությունյան (Էմիլ Եղիազարյան՝78), Վահագն Այվազյան (Հովհաննես Իլանգյոզյան՝ 78), Սարգիս Բալոյան (Պետրոս Ավետիսյան՝ 70), Գևորգ Նռանյան (Էդգար Մովսիսյան 85)

 

Խաղից հետո «Բանանց»-ի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակն ասել է հետևյալը.


- Խաղը հավասար պայքարում ընթացավ մինչև 60-րդ րոպեն: Մեկնարկում խաղադաշտ դուրս բերեցինք ավելի փորձառուներին: Տղաները կարելի է ասել նորմալ ելույթ ունեցան, մի շարք պահեր ստեղծեցինք, մրցակիցն էլ մի շարք հնարավորություններ ուներ: Երբ հանդիպման  հաշիվը հավասար էր՝ 2-2, մենք խաղալու հնարավորություն տվեցինք բոլոր տղաներին և այն, որ խաղավերջում երկու գոլ բաց թողեցինք, այնքան էլ էական չէր: Պետք էր գործի մեջ տեսնել բոլորին և այդ խնդիրը կատարեցինք: Խաղի միակ զարմանալի փաստը այն էր, որ հունգարացիների հետ խաղի մրցավարները հունգարացի էին և մեր դարպասին երկու 11 մետրանոց նշանակեցին