Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Սոչիում ընթացող հավաքի երկրորդ ստուգողական խաղում «Արարատ»-ը վստահ հաղթանակ տոնեց «Յուգ-Սպորտ» թիմի նկատմամբ:
Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, հանդիպման սկզբնամասում Սոչիի թիմը առաջ անցավ հաշվի մեջ, ինչին «Արարատ»-ը պատասխանեց Ալեքսանդր Ռակիչի և Վիկտոր Գարզայի գոլերով:
Երկրորդ խաղակեսում «Յուգ-Սպորտը» 11-մետրանոցով հավասարեցրեց հաշիվը, սակայն մի քանի րոպե անց Սաման Աղազամանին կրկին առաջ մղեց «Արարատ»-ին` իրացնելով Արեգ Ազատյանի վաստակած 11-մետրանոց հարվածը: Խաղի վերջնամասում երևանյան թիմը մեծացրեց ճնշումը, ինչի արդյունքում Կարլո Չուեկայի իրացրած անկյունայինից հետո «Արարատ»-ի 4-րդ գոլը խփեց փոխարինման դուրս եկած Մոյսես Օրոզկոն:
Հանդիպմանը մասնակցեց նաև հարձակվողական ոճի կիսապաշտպան Ալան Ալբորովը, ով նախկինում հանդես է եկել Վլադիկավկազի «Ալանիա»-ում և Պյատիգորսկի «Մաշուկ»-ում: 24-ամյա ֆուտբոլիստը փորձաշրջան է անցնում մեր թիմում:
Փետրվարի 19-ին «Արարատ»-ը երրորդ և վերջին ստուգողական խաղը կանցկացնի Սոչիում` մրցելով Ռուսաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող Ձերժինսկի «Խիմիկ»-ի հետ: Հաջորդ օրը մեր կավարտի ուսումնամարզական հավաքը և կվերադառնա Երևան: