կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-30 16:33
Սպորտ

«Արարատ»-ը 2-րդ ստուգողական խաղում պարտություն կրեց

«Արարատ»-ը 2-րդ ստուգողական խաղում պարտություն կրեց

Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ»-ը երկրորդ և վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց: Ռուսական «Սախալինի» հետ խաղն ավարտվեց մրցակցի հաղթանակով` 3:0 հաշվով:

 

Ռուսական թիմը կարողացավ երկու արագ գոլ խփել (6-րդ և 8-րդ րոպեներին), իսկ առաջին խաղակեսի վերջնամասում` 11-մետրանոց հարվածով նաև երրորդ գոլը:

 

«Սախալինի» հետ խաղում «Արարատը» հանդես եկավ հետևյալ կազմով`


Արամ Հայրապետյան (Կարեն Իսրայելյան), Վահե Մարտիրոսյան (Գորիկ Խաչատրյան), Նագի Բոուրաս, Ալեքսանդր Վոլչկով, Ռաֆի Կայա (Սեյեդ Հոսեյն Հոսեյնի), Նիկոլաս Պրոեսման, Սաման Աղազամանի (Եվգենի Մորոզ, Մհեր Սահակյան), Կարլո Չուեկա (Ամիրի Շոեիբ), Բրայան դե լա Ֆուենտե, Վիկտոր Գարզա (Դավիթ Գրիգորյան), Ալեքսանդր Ռակիչ:

 

Վաղը` հունվարի 31-ին, «Արարատը» կվերադառնա Երևան: