կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-19 16:03
Սպորտ

«Արարատ»-ը ոչ-ոքի խաղաց ստուգողական վերջին խաղում

«Արարատ»-ը ոչ-ոքի խաղաց ստուգողական վերջին խաղում

Սոչիում ուսումնամարզական հավաք անցկացնող «Արարատ»-ը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց ստուգողական վերջին խաղում: Ռուսաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող` Ձերժինսկի «Խիմիկ»-ի հետ ստուգողական խաղում հաշիվը չբացվեց:

 

Ինչպես տեղեկցանում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը, թիմը հանդես է եկել հետևյալ կազմով`

Արամ Հայրապետյան (Կարեն Իսրայելյան), Արարատ Պողոսյան (Դավիթ Գրիգորյան), Ալեքսանդր Վոլչկով, Նագի Բուրաս (Գորիկ Խաչատրյան), Ռաֆֆի Կայա, Նիկոլաս Պրոեսման (Վահե Մարտիրոսյան), Սաման Աղազամանի, Բրայան դե լա Ֆուենտե (Արեգ Ազատյան), Վիկտոր Գարզա (Մհեր Սահակյան), Մոյսես Օրոզկո, Ալեքսանդր Ռակիչ (Կարլո Չուեկա):

 

Նշենք, որ «Արարատ»-ը հրաժարվել է թիմում փորձաշրջան անցած կիսապաշտպան Ալան Ալբորովի ծառայություններից:

 

Վաղը` փետրվարի 20-ինթիմը կվերադառնա Երևան: