|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Բարձրագույն խմբի առաջատար «Ուլիս»-ն այսօր երրորդ ստուգողական խաղն անցկացրեց՝ մրցելով Մոլդովայի առաջնության առաջատարներից մեկի՝ «Միլսամի» թիմի հետ:
Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, թիմի կազմում խաղին մասնակցեցին փորձաշրջան անցնող բազմաթիվ ֆուտբոլիստներ:
«Ուլիս»-ի ֆուտբոլիստները կարողացել են ստեղծել գոլային պահեր, բայց վերջնական արդյունքի հասնել չի հաջողվել:
Անհամեմատ արդյունավետ են եղել մրցակցի գրոհները: Մինչև ընդմիջում «Միլսամի»-ն բացել է խաղի հաշիվը, իսկ ընդմիջումից հետո էլ ևս երկու անգամ գրավելով «Ուլիսի» դարպասը, մոլդովական թիմը հաղթանակ է տոնել 3:0 հաշվով:
Հիշեցնենք, որ նախորդ 2 ստուգողական խաղերում Գագիկ Սիմոնյանի սաները պարտվել էին «Լոկոմոտիվ»-ին և «Վոլգար»-ին: