կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-28 23:02
Սպորտ

«Սպարտակ»-ը ստուգողական խաղում հաղթեց Նորվեգիայի չեմպիոնին

«Սպարտակ»-ը ստուգողական խաղում հաղթեց Նորվեգիայի չեմպիոնին

Մոսկվայի «Սպարտակ»-ն այսօր Իսպանիայում ուժերը չափեց Նորվեգիայի չեմպիոն «Ստրեմսգոտսեդ»-ի հետ:  

 

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն ընդգրկած էր պահեստայինների կազմում  և խաղադաշտ դուրս եկավ 60-րդ րոպեին, իսկ Արաս Օզբիլիսը վնասվածքի պատճառով բացակայում էր:

 

Հանդիպումն անցավ լարված պայքարում: Սպարտակցիները 2 անգամ առաջ անցան հաշվի մեջ, 2 դեպքում էլ նորվեգացիները կարողացան կարճ ժամանակում վերականգնել հաշվի տարբերությունը: Այնուամենայնիվ, մոսկովյան ակումբին հաջողվեց կոտրել «Ստրեմսգոտսեդ»-ի համառ դիմադրությունը: 70-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Յուրա Մովսիսյանը: Նշենք, որ խփած գոլից առաջ Մովսիսյանը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը, իսկ խաղավերջում, վեճի բռնվելով մրցակցի ֆուտբոլիստի հետ, արժանացավ կարմիր քարտի: