|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի որակավոր փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում 2:1 հաշվով հաղթեց Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ին:
Խաղի մեկնարկից ընդամենը 3 րոպե անց ԱԻԿ-ի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները սեփական տուգանային հրապարակում և նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Պետրոս Ավետիսյանը: 39-րդ րոպեին հյուրրեը վերակագնեցին հաշվի հավասարությունը: Մինչ ընմիջման գնալը երեւանյան թիմն առաջ անցավ հաշվի մեջ: Դուբլի հեղինակ դարձավ Պետրոս Ավետիսյանը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց ՝ Շվեդիայում: