Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի «Արարատ»-ը վերսկսել է մարզումները: Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ թիմը կշարունակի մարզվել Ձորաղբյուրի մարզաբազայում մինչև դեկտեմբերի 30-ը:
«Արարատ»-ն ամբողջական կազմով կսկսի մարզվել հունվարի 4-ից: Նույն ամսին նախատեսված է արտասահմանյան ուսումնամարզական հավաք, որն, ամենայն հավանականությամբ, կկայանա Սոչիում:
Հունվարի 16-ին և 22-ին կկայանա ստուգողական 2 հանդիպում Գյումրիի «Շիրակ»-ի հետ, իսկ արդեն փետրվարի 14-ին թիմը կմեկնի ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգ, որտեղ մինչև փետրվարի 24-ը կանցկացնի երկրորդ ուսումնամարզական հավաքը:
Նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ: Փետրվարի 18-ին «Արարատ»-ը կխաղա PDL-ում հանդես եկող «Ֆրեզնո Ֆուեգո» թիմի հետ: Փետրվարի 20-ին երևանյան թիմը կհանդիպի NASL-ի հաղթող «Նյու Յորք Կոսմոս»-ի հետ, որի կազմում մինչև վերջերս հանդես էին գալիս լեգենդար իսպանացի հարձակվող Ռաուլը և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Սենան: Ամերիկյան թիմում կան նաև հայ ֆուտբոլիստներ. գլխավոր մարզչի օգնականն է ԱՄՆ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը, թիմում հանդես է գալիս կիսապաշտպան Հակոբ Չիրիշյանը: Ժամանակին «Նյու Յորք Կոսմոսի» գույներն էին պաշտպանում լեգենդար Պելեն և Ֆրանց Բեկենբաուերը: