կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-20 17:11
Հասարակություն

Էդ լակոտն իրենից ի՞նչ է, է՜, ներկայացնում. Ջիվան Գասպարյանը զարմացած է` ինչո՞ւ ՌԴ-ն Պերմյակովի դատ-դատաստանը չի թողնում ՀՀ-ին

Էդ լակոտն իրենից ի՞նչ է, է՜, ներկայացնում. Ջիվան Գասպարյանը զարմացած է` ինչո՞ւ ՌԴ-ն Պերմյակովի դատ-դատաստանը չի թողնում ՀՀ-ին

«Հեքիաթ չի, էլի, մտնես մեկի տունը, բոլորին կոտորես անտեղի: Որ ի՞նչ, սրա անունն ի՞նչ դնել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը` խոսելով Գյումրիում կատարված սպանդի մասին:

 

Գասպարյանը զարմանում է, թե ինչո՞ւ ռուսները չեն համաձայնում սպանդի մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի դատ ու դատաստանը թողնել Հայաստանին:

 

«Այնպիսի մի ցավ է, որ ուղղակի չես կարողանում հասկանալ` ի՞նչ է կատարվում: Այնքան խառը բաներ կան, որ մարդ ուղղակի չի հասկանում դեպքերի ընթացքն ու տրամաբանությունը: Շատ եմ ցավում եղածի համար: Լակոտի եղածն ի՞նչ է, որ երկու երկրների հարաբերությունները փչացնի»,- ասում է նա:

 

Ըստ դուդուկահարի` հասարակության պահանջը` Պերմյակովի դատն ու պատիժը Հայաստանում կրելու մասին, միանգամայն արդար է:  Գասպարյանը համարում է, որ ոճրագործը պետք է պատժվի Հայաստանում, որ մենք հանգիստ լինենք, որ գոնե մեր խիղճը մի քիչ հանգիստ լինի:

 

«Էդ ինչ աղմուկ է բարձրացել էդ լակոտի շուրջ, էդ լակոտն իրենից ի՞նչ է ներկայացնում, է: Եթե հետևին մարդ չկա կանգնած, դրա դատելու հարցն ինչո՞ւ են այսքան բարդացնում: Չեմ հասկանում ոչինչ: Մտածում եմ` միգուցե թուրքերի, ադրբեջանցիների հետ որևէ կապ կա, բայց ի՞նչ իմանաս, սատանան տանի, ոչինչ պարզ չէ: Կուզեի միայն ասել, որ սա միայն գյումրեցիների ցավը չի, վիշտը բոլորինս է»,- ասաց նա: