Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել ենք, որ Գյումրիի սպանդն իրականացնելու մեջ կասկածվող` Գյումրիի 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովը, աղանդավոր է: Նա «Փրկությունը Հիսուսն է» կրոնական աղանդավորական ուղղության հովիվներից է:
Yerkir.am-ի հետ զրույցում Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ աղանդը կոչվում է «Հույս, հավատ, սեր», այն խարիզմատիկ եկեղեցու կառույցներից է:
«Բողոքական այս եկեղեցու կենտրոնը Բալեյ քաղաքն է, և այն բազմաթիվ կենտրոններ ունի Ռուսաստանում: Ժամանակին ես ֆեյսբուքյան իմ էջում տարածել էի Շվեդիայի հոգեբույժների եզրակացությունն այն մասին, որ այդ եկեղեցու հետևորդները երկար ժամանակ աղանդին հարելուց հետո կարող են ստանալ հոգեկան շեղումներ»,- ասաց Ամարյանը:
Հարցին, թե աղանդի կանոնադրության մեջ կա՞ ինչ-որ կետ, որը կարող էր Պերմյակովին դրդել նման քայլի, Ամարյանը պատասխանեց` ոչ, աղանդը նման բան չի քարոզում, զոհաբերության հարց էլ չկա: «Ավելին` այսօրվա դրությամբ` Պերմյակովի կատարած արարքն անգամ տարօրինակ է, քանի որ նրանց հավատը չի թույլատրվում նման քայլի դիմել, քանի որ այն համարվում է քրիստոնեական ճյուղ»,լ- ասաց նա:
Ամարյանը նշեց, որ կան նաև մի շարք հակասություններ: Ըստ նրա` ռուսական կայքերն ասում են` երեխան մեծացել է հավատացյալի ընտանիքում, և հավատքը նրանց ընտանիքում առաջնային է եղել: Սակայն մեր զրուցակցի հավաստմամբ` ուշագրավ է այն հանգամանքը, որ նրանց ազգակիցների անուններով մի շարք քրեական գործեր կան բացված, իսկ Պերմյակովի հաճախած դպրոցի տնօրենն ասել է, որ թեեւ տղան հավատացյալի ընտանիքից է, բայց սկսել է ծխել դեռ դպրոցական տարիքից:
«Պերմյակովի արարքի դրդապատճառների մասին դեռ շուտ է խոսել, քանի դեռ գործի քննությունը չի ավարտվել: Բայց դատավճռի հրապարակումից հետո շատ բան կարելի է ասել»,- նշեց Ամարյանը: