կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-07-29 23:46
Արցախ

Ի՞նչ է իրենից ներկայացնում ադրբեջանական բանակի 15-20 տոկոսը․ ներկայացնում է ՊԲ հրամանատարը

Այսօր Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, անդրադառնալով Զաքիր Հասանովի  հայտարարությանը՝ թե ապրիլյան պատերազմի օրերին, իբր միայն իրենց բանակի 15-20 տոկոսն են օգտագործել, բացահայտեց, թե ինչ է դա իրենից ներկայացնում.

«Փորձենք հասկանալ այդ 15-20 տոկոս կազմը ինչ է իրենից ներկայացնում: Ադրբեջանի զինված ուժերի 15-20 տոկոսը իրենից ներկայացնում է տանկեր և հետևակի մարտական մեքենաներ, մինչև 250-300 հատ հրետանի և ականանետ՝ մինչև 45-500 հատ: Համազարկային ռեակտիվ համակարգեր՝ արդի և խոշոր տրամաչափի մինչև 60 հատ, հակատանկային միջոցներ մինչև 600-700 հատ և անձնակազմ՝ մինչև 20000 և ինքը դրա մասին հպարտությամբ ասում է: Այդքանն իրենք կիրառել են ապրիլյան գործողությունների ժամանակ և ունեցել ընդամենը մի վաշտի մարտական խնդրին համահունչ հաջողություն: Իսկ ինչ վերաբերվում է «Իսկանդեր»-ին ու նման վերաբերմունքին, ես կասեի հետևյալը. մարդ, որը որ ուշադրության չի արժանացնում նման հրթիռը, որի քաշը համարյա թե 4000 կգ՝ 4 տոննա, որի մարտական մասը մինչև 480 կիլոգրամ է, կրակի ճշտությունը ընդամենը մի քանի մետր, և հեռահարությունը մի քանի հարյուր կիլոմետր, ու անտեսել նման միջոցը կամ միամտություն է կամ իրոք գործից անտեղյակ մարդու տպավորություն է թողնում ինձ վրա: Եվ թե ինչ միջոցով է ոչնչացնելու «Իսկանդեր»-ը,  հայտարարում է, թե ինչպիսի հրթիռներ ունեն իրենք։ Բայց  դա ի՞նչ նշանակություն ունի, թե ինչ հրթիռներ ունեն: Ամեն մի բնույթի նշանակետի համար գոյություն ունի իր հրթիռը, և որտեղ անհրաժեշտ լինի իր հրթիռն արձակվելու, կարծում եմ՝ դա միամտություն է: Երևի, վախի զգացողությամբ արված հայտարարություն է»: