կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-07 02:38
Մշակույթ

Ջիվան Գասպարյանը վիրավորված է (տեսանյութ)

Ջիվան Գասպարյանը վիրավորված է (տեսանյութ)

Հանրահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը, ով «Տաշիր-2010» համերգ-մրցանակաբաշխության ժամանակ շատ այլ արտիստների նման բնակարան էր նվեր ստացել, այսօր լրագրողներին ասաց, որ իրեն վիրավորում են նվեր ստացած բնակարաններն այլոց նվիրելու առաջարկները:

Դուդուկահարը նշեց, որ ինքը նվերներ ու մրցանակներ շատ է ստացել, բայց ֆինանսական նվեր, հատկապես` Հայաստանից, երբեք չի ստացել: «Առաջին անգամ ինձ մի հատ տուն են տվել՝ մի սենյակ, էն էլ պիտի պատերը չոփ խրենք։ Հիմի եթե արժանի չեմ, ասեք»,- լրագրողներին հարցրեց վարպետը։

Անդրադառնալով «նվիրատու տղաներին»` վարպետը կոչ արեց նրանց վիրավորելու փոխարեն ոգեւորել ու «դուխ տալ», քանի որ «էսօր արտիստներին են էդպիսի վերաբերմունք ցույց տվել, վաղը, մյուս օրը խեղճ ու կրակ մարդկանց, մյուս օրը` բժիշկներին, մյուս անգամ ակադեմիկոսներին, դպրոցներին կտան»,- ասաց նա:

Ջիվան Գասպարյանը նշեց, որ կային մարդիկ, ովքեր նվերներ ստացան, բայց արժանի չէին, եւ ինքը նրանց չէր էլ ճանաչում, «բայց դա այլ հարց է»:

Նրա համոզմամբ` եթե իրենք այդ նվերներն ուրիշի նվիրեն, դա վիրավորական կլինի նաեւ նվիրատուի համար, քանի որ իր փողն է՝ ում ուզեցել է, տվել է։ 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: