կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-07-26 14:01
Մշակույթ

Ջիվան Գասպարյանը մինչեւ սրտի խորքը վիրավորված է

Ջիվան Գասպարյանը մինչեւ սրտի խորքը վիրավորված է

«Ես այս գործի մեջ անմեղ եմ, ես ուղղակի խոսել եմ ժողովրդի անունից` ներկայացնելով նրանց բողոքները: Ես ուղղակի ցանկացել եմ, որ կարգուկանոն լինի, այդքան մի բան»,- ասաց անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը` արձագանքելով շրջանառվող լուրերին, թե իբր Ալեք Մանուկյան փողոցի 15-րդ շենքի և Այգեստանի 7-րդ շենքի խաղահրապարակն ուզում է քանդել եւ դեպի իր տուն տանող նոր ճանապարհ բացել:

Նա ենթադրում է, որ ասեկոսեների հեղինակները հենց տեղի բնակիչներն են, ինչպես նաև մանկավարժական համալսարանի մասնաշենքի հարևանությամբ գտվող կրպակների տերերը:

Վարպետի խոսքերով` այսօր շատերն են մոռանում իր ով լինելու մասին, եւ, օգտագործելով առիթը, փորձեց մարդկանց հիշեցնել իր անցած ճանապարհը: «Ժողովրդական արտիստ, 21 միջազգային մրցույթների մրցանակակիր եմ եղել եւ 65 տարի շարունակ ներկայացրել հայ ժողովրդին: Մոռանում են, որ ես քաղաքական գործիչ չեմ, ես երաժիշտ եմ, ով որևէ իրավունք չունի ճանապարհ բացելու եւ փակելու»,- ասաց դուդուկահարը:

Այն լուրերը, թե Ջ. Գասպարյանը նամակ է ուղարկել ՀՀ նախագահին` հարցին շուտափույթ լուծում տալու համար, վարպետը նույնպես հերքեց. «Երդվում եմ իմ պատվով, որ  նախագահին նամակ չեմ ուղարկել: Ես բանուգործ չունեմ` պետք է զանգեմ նախագահին եւ ասեմ` եկեք ճանապարհները սարքե՞ք»:

Դուդուկահարն այնքան վիրավորված է, որ գուցե նաեւ հետաձգի օգոստոսի 15-ին նախատեսված մենահամերգը, եւ եթե  խոսակցություններին վերջ չտրվի, գուցե նաեւ վաճառի տունն ու հեռանա երկրից: