Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցիկին բաժանվում է իր հայ կնոջից: Վերջինս` Ալինա Այվազովան ծնվել է 1955 թվականին Թբիլիսիում:
Ինչպես գրում է ուկրաինական fokus.ua կայքէջը պատճառը քաղաքապետի ամուսնական անհավատարմությունն է եւ արդեն մի քանի տարի քաղաքապետ Չերնովեցկին արտամուսնական կապի մեջ է ոմն Ելենա Ս.-ի հետ:
«Ալինան արեւելյան կին է, նա շատ համբերեց, աչք փակեց, բայց այլեւս չդիմացավ: Սա շատ տհաճ պատմություն է»,- ասել են ընտանիքի մտերիմները:
Ապահարզանի համար հայցով դատարանին էր դիմել Ալինա Այվազովան եւ երեկ Պեչորսկու շրջանային դատարանում պիտի լսվեր ապահարզանի գործը:
Դատական նիստը հետաձգվել է, քանի որ ներկա պահին Ալինան բուժման նպատակով գտնվում է ԱՄՆ-ում: