Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:
-2014-ը 2014 չէր լինի, առանց...
-Առանց սիրո:
-Ամենահիմար լուրը, որ իմացաք նախորդ տարվա ընթացքում:
- Մեր երկիրը տնտեսական շատ լավ վիճակում է:
-Ամենամեծ սուտը, որ լսեցիք 2014-ին:
-Հայաստանում առևտուրը լավացել է, եկամուտներն աճել են, մարդկանց վիճակը շատ ավելի լավ է, մի խոսքով' կառավարական բոլոր ելույթները:
-Աստղաբաններն ասում են' 2015-ը կանացի էներգիայով է օծված լինելու, արդյո՞ք սա սեռական խտրականության դրսևորում չէ:
-Չէ, թող կնոջ էներգիան գերիշխի, քանի որ կինը շատ ավելի բարի է, նա պատերազմ չի սիրում, իսկ տղամարդը' գնամ, տշեմ, ջարդեմ, փշրեմ: Կինը և՛ քույր է, և՛ մայր, և՛ կին:
-Ի՞նչ կցանկանայիք Ձմեռ պապից, եթե նա լիներ Կոնչիտա Վյուրստը:
-Հենց որ նա մտներ ներս, կասեի' ս...ր, արա կամ ախչի:
-Խոզի բդին, կարծես, փոխարինելու է գալիս կոկորդիլոսը: Ի՞նչ եք կարծում' եթե այսպես շարունակվի' տարիներ անց, ո՞ր կենդանին կլինի Ամանորի սեղանի տերն ու տիրակալը:
-Ես մեծ հաճույքով կուզեի այդ սեղանին խորոված պատգամավոր տեսնել:
-Հույս կա՞, որ ինչ-որ տարի կլինի մարդու տարի /2015-ը կապույտ այծի տարի է/:
-Գործ չունես, պետք չի մարդու տարի լինի, որովհետև ես, օրինակ, ավելի շատ սիրում եմ կենդանիներին, որովհետև դրանք ավելի բնական են: Երկու բան եմ սիրում' փոքրիկ երեխաներին /ճիշտ է, հետո մեծանում և մեզ նման այլանդակվում են/ և կենդանիներին:
Ի դեպ, այսօր Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան օրն է: Yerkir.am-ը շնորհավորում է վարպետին հոբելյանի առթիվ: