Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան օրն է:
Yerkir.am-ի հետ զրույցում Ծատուրյանը նշեց, որ, այո, մեկ տարով էլ մեծացավ, եւ այս տարիների ընթացքում իմաստություն է ձեռք բերել, քանի որ երբ կյանքի փորձն ավելանում է, իմաստնանում ես:
«Անցած տարի մի քիչ էլ զգուշավորություն ձեռք բերեցի, քանի որ շատ համարձակ էի: Հասկացա, որ կարեւոր չէ` դա վերին շրջաններին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, պարզապես պիտի մի քիչ ավելի կշռադատես` ի՞նչ ես ասում, քանի որ աշխարհը շատ է փոխվել ու փչացել, շատ պրագմատիկ դարձել: Հույզը, զգացմունքը վերացել են, ինտելեկտի պակաս կա, մի խոսքով` այն ամենը, ինչ կար անիծյալ սովետի ժամանակ»,- ասաց Ծատուրյանը:
Նրա հավաստմամբ՝ այսօր զուտ գործնական, չոր ու ցամաք փոխհարաբերություններ են մնացել, ինչն էլ ավելի զգուշավորության է բերում: Այնպես, ինչպես հիմա են միմյանց հետ շփվում մարդիկ, Ծատուրյանի խոսքով, իրենը չէ, իր կերպը չէ, քանի որ, նրա կարծիքով, ինքը ոչ թե 21-րդ, այլ 20-րդ տարի մարդ է, որտեղ շատ ավելի ուրիշ արժեքներ կային: