կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-23 13:24
Հասարակություն

Թատրոնը մեռնում է, ջայնամը մեռնի, սաղ կյանքը թատրոն է, էլի. Նիկոլայ Ծատուրյան

Թատրոնը մեռնում է, ջայնամը մեռնի, սաղ կյանքը թատրոն է, էլի. Նիկոլայ Ծատուրյան

«Ինձ հարցնում են` ի՞նչ կլինի, եթե թատրոնը մեռնի: Ես էլ ասում եմ` ջայնամը մեռնի, մեռնում ա, թող մեռնի: Սաղ կյանքը թատրոն է, էլի: Հարսանիքը, կնունքը, թաղումը թատրոն է: Էդ պառլամենտը թատրոն չի` բա ի՞նչ ա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

 

Նա նշեց, որ վերջին շրջանում մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունները նման են ֆարսի` թեթև կատակերգության, որը եթե լրջանա` «վայն եկել, մեզ տարել է»:

 

«Երկրի վիճակը գնալով վատանում է, և ես հոռետես չեմ, իրատես եմ: Արտագաղթի ծավալներն ինձ շատ են անհանգստացնում: Մի օր գրախանութում երկու Ղուրան տեսա` սիրուն, կանաչ գրքեր էին: Առա-բերեցի տուն: Կինս հարցրեց` էս ինչի՞ ես գնել: Ասացի, որ սաղ երկրից գնում են, առել եմ, որ երբ թուրքը գա, ցույց տանք իրանց` մեզ չսպանեն: Իրականում տխուր է այս ամենը»,- ասաց Ծատուրյանը:

 

Ըստ նրա` մենք բավական հետ ենք մնում տարածաշրջանի երկրներից, և ինքը նախանձով է նայում, թե ինչպես է օր օրի զարգանում Վրաստանը: