Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շատ ուրա՞խ ենք, որ մենք մտնում ենք Մաքսային միություն, մի հատ էլ Ղարաբաղը ՌԴ մա՞ս դառնա. yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն` անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Զորի Բալայանի բաց նամակին:
Ըստ Ծատուրյանի` ինչպե՞ս կարող է Ղարաբաղը ՌԴ մաս դառնալ, եթե այն չի ճանաչվել որպես Հայաստանի մաս, եւ պաշտոնապես համարվում է Ադրբեջանի մաս:
«Ինչպե՞ս կարող է մտնել ՌԴ կազմի մեջ, եթե Ադրբեջանը չի մտնում: Չի լինի դա, անիմաստ բան է, հնարավոր չէ, իրավունք չունեն դա անել: Կարծում եմ` լավ է, որ այդպես էլ մնա Ղարաբաղը, իսկ հետո, երբ պետք լինի, մտնի Եւրոպայի կազմի մեջ»,-ասաց Ծատուրյանը:
Սիրված թատերական գործիչը վերջերս Ղարաբաղում է եղել եւ նշեց, որ փողոցում`ցուցապաստառների վրա, տարբեր լեզուներով ասացվածքներ կային, որոնցից մեկում գրված էր` «Անկախությունն այլընտրանքային չի լինում»:
«Մի քիչ անկախ ենք` չկա նման բան: Ղարաբաղը... լրիվ ուրիշ կարգեր են, մենթալիտետ: Ես ուրիշ երկիր տեսա, որը ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, եւ դա երեւի լավ է»,-ասաց Ծատուրյանը:
Հիշեցնենք, որ Բալայանը բաց նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ, ըստ էության, մի շարք փաստարկներ բերել, ըստ որոնց` Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին՝ Գյուլիստանի պայմանագրով: Զորի Բալայանը Պուտինին կոչ է անում այցելել Ղարաբաղ եւ այն ճանաչել որպես Ռուսաստանի մաս: