|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երբվանի՞ց է ցմահ ազատազրկված ադրբեջանցի տեռորիստի արտահանձնումը մարդասիրություն ու բարի կամքի ժեստ համարվում։ Նման հարցադրում է արել ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Նիկոլ, ինչո՞ւ ես ստում։
Ասում ես «մարդասիրության արժեքներից դրդված և որպես բարի կամքի ժեստ, Հայաստանն ազատ է արձակում ադրբեջանցի երկու զինծառայողի», բայց չես նշում, որ ադրբեջանցի երկու զինվորներից մեկը հայասպան դիվերսանտ է։
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնում ՀՀ մուտք գործած դիվերսանտներին, որից մեկը ցմահ ազատազրկման դատապարտված և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի պահնորդին սպանած Հուսեյն Ախունդովն է։
Նշեմ, որ ՀՀ տարածք ներխուժած և ԶՄՊԿ-ի պահնորդի սպանության համար դատապարտված ադրբեջանցի զինծառայող Հուսեյն Ախունդովի պատիժը խստացվել է։
Դեկտեմբերի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Գրիգոր Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել է ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի իրավահաջորդների բողոքը՝ մասամբ բեկանելով առաջին ատյանի դատավճիռը և Ախունդովին դատապարտելով ցմահ ազատազրկման:
Միակ սփոփանքը մեր 32 հայ տղաների վերադարձն է Հայաստան»։