|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Էյր Արմենիա» ընկերության 49 տոկոսի բաժնետեր է դարձել բրիտանակական «East Prospect Fund» հիմնադրամը, որի ակտիվները գնահատվում են մոտավորապես 1 միլիարդ դոլար: «Էյր Արմենիա»-ի 51 տոկոսի բաժնետերը Արսեն Ավետիսյանն է: Տեղեկացնենք, որ ընկերության 49 տոկոս բաժնեմասը բրիտանական ֆոնդը ձեռք է բերել նախկին սեփականատեր, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայր Վահան Հարությունյանից:
Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչն է եղել հիմնական պատճառը, որ նախկին բաժնետերը վաճառել է իր մասնաբաժինը, ընկերության մարքեթինգի մենեջեր Սիրական Համբարձումյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է եղել նրա ցանկությամբ:
Նշենք նաև, որ նոր բաժնետերերը պատրաստվում են 30 միլիոն դոլարի ներդրում անել: