| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հարգելի տիկնայք և պարոնայք, Մենք՝ «Էյր Արմենիա» հայկական ավիաընկերության համասեփականատերերս, մեր մտահոգությունն ենք ցանկանում հայտնել 2015 թվականի օգոստոսի 15-ին «ԷյրԱրմենիա» ընկերության 51%-ի բաժնետեր և ընկերության տնօրեն պարոն Արսեն Ավետիսյանի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։
Ընկերության յուրաքանչյուր աշխատակցի անձնական անվտանգությունը և ազատ գործելու իրավունքը հանդիսանում է «Էյր Արմենիա» ընկերության կարևորագույն նախապայմաններից մեկը և գործունեության կազմակերպման գրավականը։ Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության իշխանություններին զգոնության, արագ և նպատակային միջոցառումների իրականացման, Արսեն Ավետիսյանի և նրա ընտանիքի անվտանգությունը ապահովելու համար:
Միևնույն ժամանակ, կոչ ենք անում կողմերին պահպանել հավասարակշռություն և ողջախոհություն՝ առաջ եկած խնդիրների լուծման համար: Մենք պատասխանատվություն ենք ստանձնել ընկերության ներդրումային քաղաքականության իրականացման, ընկերության պարտքերի և պարտավորությունների՝ այդ թվում 250 աշխատակիցների և գործընկեր կազմակերպությունների նկատմամբ, որոնք երկար ժամանակ է, որ հանդիսանում են «Էյր Արմենիա»-ավիաընկերության լավագույն գործընկերները:
Վերջին իրադարձությունները կարող են վտանգել «Էյր Արմենիա» ավիաընկերության ներդրումային ծրագրերը և իրականացվող բարեփոխումները: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք կողմերին և իշխանությունների ներկայացուցիչներին տվյալ իրավիճակում գտնել խնդրի լուծման օրինական ճանապարհը և լուծել ստեղծված խնդիրները։
Նյութի աղբյուրը` YerevanNews.am