|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարությունն այսօրվա՝ օգոստոսի 7-ի նիստում հավանություն տվեց «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունում որպես նվեր ստացած իր բաժնեմասի 20 տոկոսը վաճառելու գործարքի ստորագրմանը։
Հարցը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում էր։
Մասնավորապես ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Հայաստանի վարչապետի աշխատակազմին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից «Վիվա Արմենիա»-ի բաժնետեր «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերության հետ կնքել վաճառքի օպցիոնի պայմանագիր։
ՀՀ կառավարությունը իր 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքի գործարքից կստանա 50 միլիոն դոլար։
2024 թվականի փետրվարին «Վիվա Արմենիա»-ն իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերել էր ՀՀ կառավարությանը։