|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
«Ժողովուրդ» օրաթերթում կարդում ենք. « «Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որը մինչև անցած տարվա դեկտեմբերը միակ հայկական ուղևորափոխադրողն էր, հնարավոր է՝ այս տարվա մարտի վերջին վերսկսի չվերթներ իրականացնել: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց «Էյր Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Սիրակ Համբարձումյանը:
Հիշեցնենք, որ անցած տարի հոկտեմբերին, երբ նշված ընկերությունը դադարեց չվերթներ իրականացնել, ընկերության տնօրինությունը հաղորդագրություն տարածեց, ըստ որի՝ խոստանում էին անցած տարվա դեկտեմբերի վերջին վերսկսել չվերթները: Սակայն դեկտեմբերի վերջին «էյր Արմենիայի» տնօրեն և պաշտոնական սեփականատեր Արսեն Ավետիսյանը հայտարարեց ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը ռուսական «East Prospect Fund» ընկերությանը վաճառելու մասին: Ըստ այդմ, «Էյր Արմենիան» գործնականում դադարեց հայկական փոխադրող լինել, և ներկայումս Հայաստանը չունի կանոնավոր չվերթներ իրականացնող հայկական ընկերություն»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: