Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան Հայաստանի առևտրային բանկերում և փոխանակման կետերում դոլարի առքի գինը, երեկվա 550 դրամի համեմատ, նվազել է միանգամից 100 դրամով, իսկ վաճառքի գինը 585 դրամի փոխարեն դարձել է 500 դրամ: Դոլարի այսպիսի կտրուկ արժեզրկումը մեկ գիշերում մի կողմից շատ հաճելի է, մյուս կողմից` բավական տարօրինակ:
Հետաքրքիր է, որ դրամի կտրուկ արժեւորումից առաջ երեկ տեղի ունեցավ երկու կարևոր իրադարձություն՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ասուլիսը և դրամի արժեզրկման թեմայով ԱԺ դռնփակ նիստը:
Արթուր Ջավադյանը երեկ նշում էր, որ դոլարը կկայունանա միայն այն ժամանակ, երբ շուկայում վերանա խուճապը, և հայտնաբերվեն բոլոր սպեկուլյանտները: Մեկ գիշերում բոլոր սպեկուլյանտները հաստատ չեն հայտնաբերվել, իսկ խուճապն էլ մատի մեկ շարժումով չի վերացել:
Հարցերի պատասխանները տրվել են երեկ ԱԺ արտահերթ նիստում և դոլարի այսպիսի կտրուկ արժեւորումը, ամենայն հավանականությամբ ,պայմանավորված է քաղաքական, այլ ոչ թե տնտեսական գործոնով: Դրամը մեկ գիշերում կտրուկ արժեւորելով՝ ԿԲ-ն հույս ունի, որ բոլոր սպեկուլյանտները, որոնք մինչ այդ աստղաբաշխական գնով դոլար էին վաճառում, այժմ, վախենալով ահռելի կորուստներից, անմիջապես կհրաժարվեն իրենց ձեռքի տակ եղած դոլարներից:
Այս քայլի համար ԿԲ-ն, հավանաբար, իրականացրել է շատ մեծ ծավալի ինտերվենցիա` բավականաչափ դոլար վաճառելով բանկերին: Իսկ Արթուր Ջավադյանի երեկվա խոսքը, որ ինքը դեռ չգիտի, թե երբ կկայունանա դոլարը, հավանաբար, պայմանավորված էր սպեկուլյանտներին անակնկալի բերելու հանգամանքով:
Ինչեւէ, սպասենք հետագա զարգացումներին: Որոշ տեղեկությունների համաձայն` Ամանորից հետո կրքերը կրկին կթեժանան: