|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
«Պարզվում է՝ գողերն Էլ են նախընտրական տարում քաղաքականացվել։ Նույն օրը նրանք մտել են գործարար Բարսեղ Բեգլարյանի և ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի տուն։ Բեգլարյանի տնից տարել են Ֆաբերժեի 3 ձու, ընդ որում, բոլորը փորձում էին իմանալ՝ դրանք իրո՞ք Ֆաբերժեի ձվերն են, թե՝ «պադդելկա»։ Բեգլարյանը հայտարարել է, որ «պադդելկաներ» են։ Ընդ որում՝ իր դուռ-լուսամուտ-պատշգամբների նկատմամբ բավականին անտարբեր՝ միշտ բաց թողնող Ֆլեշի Բարսեղը «սրտնեղել» Է, թե. «Եկել հասել են մեր տուն, դատարկ հետ դառել, պտի ճարեմ, փող տամ դրանց»։ Ինչ վերաբերում է Զուրաբյանին, ապա նրա տնից նույնպես ոսկի և արծաթ են գողացել։ Ո'չ Բեգլարյանի, ո'չ Զուրաբյանի տները թալանողները չեն հայտնաբերվել, իրավապահները մտածում են, որ հնարավոր է նույն խումբն Է եղել, մանավանդ՝ «թալանվածների» տները նույն համայնքում են և իրարից շատ հեռու չեն»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։