Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքվում անցկացվող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մշտական կոմիտեի նիստի ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը պատասխանել է խորհրդարանականների հարցերին։
Այլ հարցերի հետ մեկտեղ նա անդրադարձել է նաև ԼՂ հակամարտությանն ու նշել, որ այն չի կարող լուծվել մեկ գիշերում. հայտնում է ադրբեջականական АПА-ն:
Մամեդյարովը նշել է, որ հակամարտության լուծման դիվանագիտական ուղիները դեռ չեն սպառվել։
«Մադրիդյան առաջարկները շատ իրատեսական էին, մենք կարող էինք քայլ առ քայլ առաջ գնալ։ Այդ հակամարտությունը չի կարող լուծվել մեկ գիշերում, այն խոր հակամարտություն է։ Անհրաժեշտ է վերացնել պատերազմի հետևանքները, այնուհետեւ մարդկանց միջև վստահության մթնոլորտ ստեղծել: Հայկական զորքերը, սակայն, պետք է դուրս բերվեն Լեռնային Ղարաբաղի 7 հարակից շրջաններից, դրանց առկայությունը գրգռիչ գործոն է»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։