Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կայացավ Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբի հոբելյանական նիստը, լրացավ ակումբի ստեղծման մեկ տարին: Միջացառմանը հրավիրված էին հայ և ռուս պատգամավորներ:
Նախ` ընթերցվեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի ողջույնի ուղերձը, այնուհետև ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի ողջույնի ուղերձը:
Ռուս պաշտոնյաներն իրենց հատուկ ողջույնը հղեցին նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` ընդգծելով, որ նրա դերը մեծ է եղել Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի ստեղծման գործում:
ՌԴ նախագահի կառավարման պլանավորման դեպարտամենտի ներկայացուցիչ Սերգեյ Չեբոտարյովը վստահություն հայտնեց, որ Հայ-ռուսական բարեկամության ակումբը կդառնա այն հարթակը, որտեղ կքննարկվեն հայ-ռուսական համագործակցության խնդիրները, հիմնականը, իհարկե, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերը կլինեն:
«Ողջունում եմ այն կարևոր քայլը, որը իրականացրեց Հայաստանի խորհրդարանը` կողմ քվեարկելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Այդ քվեարկությամբ պատգամավորները հաստատեցին ժողովրդի ընտրությունը»,- ասաց Սերգեյ Չեբոտարյովը` հավելելով, որ խորհրդանշական է այն զուգադիպությունը, որը վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանն ու Հայ-ռուսական բարեկամության ակումբի ստեղծման մեկամյակին:
ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նշեց, որ խորհրդարանի քվեարկությունը` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում, ցույց տվեց, որ ժողովուրդն աջակցում է իշխանությունների վարած արտաքին քաղաքական ուղեգծին, որ այդ քաղաքականությունը հավասարակշռված է: Նա ընդգծեց Հայաստանի համար մեկ կարևորության հարցը` անվտանգության հարցը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Դավթյանն առանձնացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցում առավել մտահոգիչ հարցերը` ինքնիշխանության կորուստ, ռուսերեն լեզվի տարածման հարց, միգրացիոն քաղաքականություն, տնտեսական աճ և այն մարտահրավերները, որոնք կան Հայաստանի ինտեգրացման պարագայում: Պատգամավորը խնդրեց ռուս պաշտոնյաներին խոսել հենց այդ մտահոգությունների մասին:
Առհասարակ, թե' ռուս պաշտոնյաները, թե' ՀՀԿ-ական պատգամավորները գոհունակությամբ շեշտում էին այն հանգամանքը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության քվեարկության ժամանակ ընդամենը 7 պատգամավոր է դեմ եղել, ինչը նշանակում է, որ ժողովուրդը աջակցում է այդ ինտեգրմանը: Շեշտվում էր նաև այն հանգամանքը, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցի շուրջ կազմակերպվել են խորհրդարանական լսումներ, որոնք անցկացվել են հենց ԱԺ նիստերի դահլիճում:
Ի դեպ, նիստին ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չէր մասնակցում: