կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-29 12:49
Քաղաքական

ԲՀԿ-ն կողմ է ՀՀ անդամակցությանը ԵՏՄ-ին

ԲՀԿ-ն կողմ է ՀՀ անդամակցությանը ԵՏՄ-ին

ԲՀԿ-ն կողմ է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, բայց` որպես ինտեգրացիոն գործընթացի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, yerkir.am-ի հարցին ի պատասխան, հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:

 

«Մենք կողմ ենք ինտեգրման ցանկացած գործընթացի, որում Հայաստանը կարող է ներգրավվել: Մենք համարում ենք նորմալ, մենք կողմ ենք, որ Հայաստանը պետք է անդամակցի տնտեսական այդպիսի կառույցներին, մեկուսացված չմնա»,- նշեց նա:

 

Մարգարյանի խոսքով` Հայաստանն այնքան է դուրս մնացել միջազգային, հատկապես` տարածաշրջանային համագործակցություններից, որ մեկուսացված վիճակում ենք, ինչը վտանգավոր է: Պատգամավորը հավելեց նաև, որ այս կամ այն կառույցի անդամակցելու օգտակար կամ վնասակար լինելը կախված է իշխանություններից:

 

«Եթե իշխանությունները կարողանում են այնպիսի փաստաթղթեր ստորագրել,  որոնցից մենք կարող ենք օգուտ ստանալ, լավ է, բայց եթե չի կարողանում անել, ցանկացած կառույցին անդամակցելը վնասակար կլինի»,- նշեց նա: