կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-09 12:40
Քաղաքական

Հանդիսավորությամբ նշելու են ԱԺ Հայ-ռուսական բարեկամության ակումբի մեկամյակը` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը զուգահեռ

Հանդիսավորությամբ նշելու են ԱԺ Հայ-ռուսական բարեկամության ակումբի մեկամյակը` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը զուգահեռ

Այսօր լրանում է  Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի ստեղծման մեկ տարին: Հոբելյանական նիստին, նախորդների համեմատ, մասնակցում է Հայ-ռուսական բարեկամության ակումբի ընդլայնված շրջանակ: Նիստն անցկացվում է «ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, արձագանքներ գլոբալ մարտահրավերներին» թեմայով:

 

Այսպես` Ռուսաստանից մասնակցում են ՌԴ նախագահի կառավարման պլանավորման դեպարտամենտի միջազգային մշակութային կապերի բաժնի ղեկավար Վալերի Մաքսիմովը և նրա տեղակալ Սերգեյ Չեբոտարյովը, ՌԴ Պետդումայի ներկայացուցիչներ Օլեգ Լեբեդևը, Բորիս Ռեզնիկը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը, Հայաստանում ռուսական «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչները և այլք:

 

Հայաստանից մասնակցում են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գուրգեն Դումանյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, տրանսպորտի նախարարի տեղակալ Արթուր Առաքելյանը, գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ԱԺ պատգամավորներ Վարդան Այվազյանը, Արտակ Դավթյանը, Մարտուն Գրիգորյանը, Կարինե Պողոսյանը, Կարինե Աճեմյանը, Ռուզաննա Մուրադյանը, Տաճատ Վարդապետյանը, Լևոն Մարտիրոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, և այլք: