|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ձայների` 103 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ ՀՀ գլխավոր դատախազ ընտրվեց Գեւորգ Կոստանյանը: Քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր: Երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Ընտրվելուց հետո Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին վստահության քվե տալու, նաեւ նախագահին`բարձր վստահության համար: «Կառուցում ենք մեր Հայաստանը` միասին»,- հայտարարեց նորընտիր գլխավոր դատախազը:
Նա հեռացավ ԱԺ-ից` առանց լրագրողների հարցերին պատասխանելու: