| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ավստրիայի արտգործնախարարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչպե՞ս է ընթանում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը, և ի՞նչ դեր է խաղում այդտեղ Ղարաբաղյան հարցը:
Նալբանդյանը նախ վստահեցրել է, որ բանակցություններն ընթանում են բնականոն հունով, և կարծում է, որ շատ շուտով կոնկրետ արդյունքներ կլինեն, իսկ Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություններ եղել են ամենաբարձր մակարդակով` թե' Հայաստանի կողմից, թե' Ռուսաստանի, և հստակորեն ասվել է` խոսքը չի գնում նրա մասին, որ Հայաստանն անդամակցում է Եվրասիական միությանը Ղարաբաղի հետ միասին: Այդ հարցը չի կարող խոչընդոտ լինել մեր անդամակցությանը Եվրասիական միությանը:
Հարցին, թե Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը արդյո՞ք նշանակում է, որ ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագրի կնքման հնարավորությունն ամբողջովին փակվել է, Նալբանդյանը պատասխանել է. «Դուք գիտեք, որ Վիլնյուսի գագաթաժողովի ժամանակ Հայաստանը և Եվրամիությունը հրապարակեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասված է երկուստեք ձգտման մասին` համագործակցությունը շարունակել բոլոր հնարավոր ոլորտներում: Սա է մեր մոտեցումը, սա է Եվրոպական Միության մոտեցումը, և մենք շարունակելու ենք աշխատանքները և ջանքերն այդ ուղղությամբ: Ավելին՝ Հայաստանի արտգործնախարարը և Քեթրին Էշթոնը փոխանակեցին նամակներ այս մտադրության մասին, որտեղ ավելի մանրամասն նկարագրված են ձեռնարկվելիք քայլերը»: