|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր դիվանագիտական աղբյուրները տեղեկացնում են, որ Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ չբանակցված եւ չլուծված խնդիրներ, ըստ էության, գոյություն չունեն: Հետաձգման պատճառն առավելապես քաղաքական է: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցող երեք երկրներից երկուսը՝ Բելառուսը եւ Ղազախստանը, դեմ են Հայաստանի անդամակցությանը, քանի որ մտահոգություն ունեն, որ Հայաստանի անդամակցության դեպքում կխախտվի այդ միությունում առկա ուժերի բալանսը:
Եվրասիական տնտեսական միությունում բոլոր վիճելի հարցերը լուծվում են նաեւ քվեարկությունների միջոցով: Բելառուսը եւ Ղազախստանը ներկա ձեւաչափի պայմաններում շատ հաճախ կարողանում են համաձայնության գալ իրար հետ եւ Ռուսաստանին պարտադրել իրենց համար ընդունելի մոտցումներ: Եթե Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին՝ ուժերի հարաբերակցությունը փոխվում է, քանի որ Հայաստանը որեւէ դեպքում չի կարող միանալ Բելառուսին եւ Ղազախստանին՝ ընդդեմ Ռուսաստանի:
Ընդհակառակը` Ռուսաստանը ցանկացած ժամանակ կարող է Հայաստանի մեկ ձայնն օգտագործել` իր համար անընդունելի որոշումների կայացումը վիժեցնելու համար: Հենց այդ պատճառով էլ Բելառուսն ու Ղազախստանն ամեն կերպ խոչընդոտում են Հայաստանի անդամակցությանը, իսկ թե որքան դա կարող է շարունակվել, ոչ ոք հստակ չի կարող ասել»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: