Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մաքսային միությանն անդամակցելու` Հայաստանի ցանկությունը մի կողմից դրականորեն է ընդունվել Ղազախստանի կողմից, մյուս կողմից` որոշակի զարմանք առաջացրել. Այս մասին այսօր` Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ, ասաց ղազախստանյան «Եվրասիայի աշխարհ» ակումբի ղեկավար Էդուարդ Պոլետաեւը:
Զարմանք է առաջացրել, որովհետեւ Ղազախստանը Կենտրոնական Ասիայի երկիր է, Հարավային Կովկասի հետ ինֆորմացիոն կապերը լավ զարգացած չեն, եւ այնտեղ սպասել են, որ ՄՄ-ին կանդամակցեն այնպիսի երկրներ, ինչպիսիք Ղրղզստանն ու Տաջիկստանն են:
«Լավ է, որ պաշտոնական իշխանությունների կողմից այս նախաձեռնությունը դրական գնահատվեց` չնայած Ղազախստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության մակարդակն այնքան էլ բարձր չէ, քանի որ Մաքսային միությունը Ղազախստանում մեծ մասամբ ընկալվում է որպես տնտեսական միություն: Բնականաբար, խոսակցություններ հայտնվեցին, թե ինչ օգուտ ունի Ղազախստանը Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելուց»,- ներկայացրեց Էդուարդ Պոլետաեւը եւ հավելեց, որ Ղազախստանի մասնագետները եկել են եզրակացության, որ շահեր կան եւ դրանք, հիպոթետիկ, ապագայի շահեր են. առաջին հերթին տրանսպորտային միջանցքների զարգացման, ապրանքաշրջանառության մակարդակների բարձրացման եւ այլնի առումով, որտեղ կիրառելի է Հայաստանի հարուստ փորձը տրանսպորտային դժվարությունների հաղթահարման ուղղությամբ:
Էդուարդ Պոլետաեւը Ղազախստան-Ադրբեջան, Ղազախստան-Թուրքիա եւ Ղազախստան-Հայաստան հարաբերությունների առումով նշեց, որ Ղազախստանում, իհարկե, հասարակության որոշակի հատվածի վրա ազդեցություն ունեն պանթյուրքական պատկերացումները: Հասարակության հենց այդ հատվածն էլ, որպես ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հակափաստարկ, նշում է Ղազախստանի ու Հայաստանի միջեւ առկա ապրանքաշրջանառության ցածր մակարդակը: Սակայն Ղազախստանի պաշտոնական դիրքորոշումը, հավաստիացրեց Պոլետաեւը, այդպիսին չէ, նրանք ողջունում են ու դրական են վերաբերվում ՄՄ-ին Հայաստանի անդամակցությանը:
«Հյուսիս-հարավ» քաղաքական կենտրոնի գործադիր տնօրեն Ալեքսեյ Վլասովն էլ, անդրադառնալով Բիրյուլեւոյի դեպքերին ու Ռուսաստանում ազգային փոքրամասնությունների հանդեպ ստեղծված անհանդուրժողականության մթնոլորտին, նշեց, թե դա այդպես չէ, որ Վլադիմիր Պուտինը հստակ արտահայտվել է, որ Մաքսային միությունը Ռուսաստանի համար քաղաքական ու ռազմավարական ծրագիր է: