|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հարցազրույց է տվել այն հանդեսին, որն ավելի քան երկու տասնամյակ «Կարիտաս» կաթոլիկական բարեգործական կազմակերպության օգնությամբ թողարկում են անօթևանները և տարածում փողոցներում: Ինչպես մարտի 1-ին հայտնել է Il Messaggero թերթը, քահանայապետը հորդորել է կարիքավորներին չմերժել օգնության հարցում, հայտնում է «ТАСС»-ը:
«Բնավ դյուրին չէ փորձել ուրիշի կոշիկները, որովհետև մենք բոլորս սեփական եսասիրության ստրուկներն ենք: Կարելի է ասել, որ մարդիկ նախընտրում են մտածել անձնական խնդիրների մասին՝ չցանկանալով նկատել ուրիշների դժվարություններն ու տառապանքները: Հագնել ուրիշի կոշիկները, նշանակում է կարողանալ ըմբռնել ու կարեկցել», - հրատարակությունը հարցազրույցից մեջբերել է քահանայապետի խոսքը:
Հռոմի պապը կարիքավորներին և անօթևաններին կանոնավոր կերպով հրավիրում է իր ճաշկերույթին ու պատարագներին, այդ թվում՝ իր ծննդյան օրը՝ դրանով իսկ ցույց տալով իր հատուկ վերաբերմունքն ու հոգատարությունը նրանց նկատմամբ: