|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երգչուհիներ Մադոննան, Բրիթնի Սփիրսը, դերասանուհիներ Սառա Ջեսիկա Փարքերը եւ Մայլի Սայրուսը, բասկետբոլիստ Շակիլ Օ'Նիլը եւ ամերիկացի այլ աստղեր վաճառքի կհանեն իրենց կոշիկները Նյու Յորքի դպրոցներից մեկին գումարով ապահովելու նպատակով. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Աճուրդի կհանվեն Օ'Նիլի սեւ-կարմիր սպորտային կոշիկները, որոնց վրա բասկետբոլիստի ձեռքով գրվել է 32 թիվը, Մադոննայի լեոպարդյան նախշով երկարաճիտ կոշիկները, Փարքերը միանգամից երեք բարձրակրունկ կոշիկ կտրամադրի, որոնցով նկարահանվել է «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմում: Հավաքածուների սիրահարներին կառաջարկվեն նաեւ Էլվիս Փրեսլիի կաշվե երկարաճիտ կոշիկները, որոնք եղել են նրա հագին լասվեգասյան համերգի ժամանակ` 1969 թվականին:
Աճուրդը կանցկացվի ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 3-ը: