Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հիշո՞ւմ եք հեծանիվով աշխատավայր գնացող Նիկոլ Փաշինյանին ու 2,5 տարի հետո՝ այս հազարավոր ոստիկանները՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ով մասնակցում է կառավարության 3-րդ մասնաշենքը Նիկոլ Փաշինյանի դեմ շրջափակելու՝ քաղաքացիների բողոքի ակցիային։
Փաշինյանը տարածքից մաքրել էր անգամ կայանված բոլոր մեքենաները, որպեսզի կարողանա անվտանգ քայլել 200 մետր՝ ՀՀ կառավարության շենքից 3-րդ մասնաշենք հասնելու համար։ Քաղաքացիները, սակայն, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի հորդորով, շրջափակեցին 3-րդ մասնաշենքը, որպեսզի իրենց վերաբերմունքը ցույց տան Փաշինյանին։ Հազարավոր ոստիկաններ պատեր են կազմել քաղաքի երկու շենքերի շուրջը, անգամ շենքերի տանիքներին դիպուկահարներ են տեղադրված։
««Իմ քայլի» պատգամավորներ, ՔՊ-ականներ այդ դո՞ւք եք խոսում հանրային վստահությունից, ձեր վստահությունը, ձեր հենարանը մնում են միայն ոստիկանական այս կոշիկները, ուսադիրները, ոստիկանական այս հսկայական ուժերը, որ կենտրոնացրել են Երևանում 200 մ քայլելու համար»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ այսպես շարունակվելու է ամեն օր, ամեն օր նրանք առերեսվելու են իրականության հետ, որպեսզի հասկանան, թե ինչ ավեր են գործել մեր երկրում։
«Ամեն անկյունում հարյուրավոր քաղաքացիներ հավաքված են, չեն կարողանում գնալ աշխատավայրեր, սա քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանափակում չէ՞։ Սա՞ է նրանց դեմոկրատիան, թե՞ որոշել են, ինչպես երեկ նրանց ուսապարկերից մեկն էր ասել՝ կրակել ժողովրդի վրա»,-ասաց Մանուկյանը։
Գեղամ Մանուկյանը նշեց, որ ակցիայի նպատակն էլ հենց սա էր՝ ցույց տալ Նիկոլ Փաշինյանին, որ ինքը տեղ չունի ու ակցիան կայացավ։
Մանրամասն՝ տեսանյութով․