|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի 9-րդ նիստում որոշում է կայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառել Հայաստանի կողմից ներկայացված «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» հայտը:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը նշեց, որ միջկառավարական կոմիտեի քննարկումների արդյունքում ընդունվել է 27 զեկույց, այդ թվում` մեր` խաչքարերի և դուդուկի մասին զեկույցը: Ըստ Կաժոյանի` զեկույցում որոշ բաներ դուր չեն եկել Ադրբեջանին, նրանք բողոքի ալիք են բարձրացրել:
«Դուդուկի մասին զեկույցում, օրինակ, նշել էինք, որ դուդուկի համերգներ տեղի են ունեցել մի շարք պետություններում, այդ թվում` նաև Արցախում: Իսկ ահա խաչքարերի հետ կապված ներկայացնում էինք Ջուղայի խաչքարերի ոչնչացման դեպքերը` Նախիջևանի մասին նույնպես հիշատակելով: Ադրբեջանին, բնականաբար, դուր չեկավ, որ մենք հիշատակել են Արցախը, Ջուղան և Նախիջևանը»,-ասաց Կաժոյանը:
Ըստ նրա` ադրբեջանական պատվիրակությունը բողոքել էր, որ մեր զեկույցից պետք է հանենք այդ «բառերը», սակայն մեր փաստարկներն այնքան համոզիչ են եղել, որ զեկույցն ընդունվել է այնպես, ինչպես ներկայացվել է: