|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հայ-ադրբեջանական սահմանի միջդիրքային տարածքում հայտնաբերված զինվոր Բահրուզ Ջալիլբեյլիի մարմինն այսօր փոխանցվել է ադրբեջանական կողմին. հայտնում է Интерфакс-Азербайджан-ը` Անհայտ կորած, գերի վերցված զինվորականների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովին հղումով: Փոխանցումը տեղի է ունեցել Կարմիր Խաչի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավարևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար էր, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել էր փախուստի:
Ըստ ադրբեջանական կողմի` նա շարքային զինծառայող էր, ով բանակում հանցագործությունից հետո լքել էր զորամասը: