|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր լրանում է խորհրդային եւ ռուսական կինոյի ամենավառ աստղերից մեկի` Լյուդմիլա Գուրչենկոյի մահվան վեց ամիսը եւ, օրենքի համաձայն, նրա հարազատները կիմանան, թե վերջապես ով է լեգենդար կնոջ ժառանգորդը:
Սակայն մինչ այդ ռուսական լրատվամիջոցները փորձել են պարզել Գուրչենկոյի ժառանգության հավակնորդների հարաբերությունները, այդ թվում` արտիստուհու ամուսինը` Սերգեյ Սենինը, եւ դուստրը` Մարիան:
Ռուսական dni.ru լրատվական կայքի տեղեկացմամբ` Գուրչենկոն իր դստեր` Մարիայի հետ երկարատեւ ժամանակ տարաձայնություններ ուներ: Բայց, ինչպես երեւում է, սկանդալ չի ստացվում: Մաշան Լյուդմիլա Գուրչենկոյի ուղիղ ժառանգորդն է, որի մասին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրույցում խոստովանել է արտիստուհու ամուսինը` Սերգեյ Սենինը:
«Մաշան ժառանգորդ է եւ կստանա ամեն ինչ, ինչպես սահմանված է օրենքով: Ցավոք, կամ ավելի ճիշտ` բարեբախտաբար, մենք ստիպված չենք լինի կիսել միլիոնները, որովհետեւ մենք այն չենք ունեցել»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին ասել է Սենինը:
Ավելին Գուրչենկոյի ամուսինը հայտնել է, որ նրանք նախատեսում են Լյուդմիլա Գուրչենկոյի ծննդյան օրը` նոյեմբեր 12-ին, «Նաշչոկինի տանը» եւ «Մոսկվա» թանգարանում ցուցադրել լեգենդի անձնական իրերը` նկարներ, տեսանյութեր, հագուստներ եւ կահույք:
Սենինը հայտնել է, որ ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներին օգնել է նաեւ Գուրչենկոյի դուստրը` Մարիան, եւ կոչ արել ընկերներին` նույնպես միանալ իրենց: