Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները պատասխան են ԵԱՀԿ ՄԽ-ի՝ ժողովուրդներին խաղաղության պատրաստելու կոչերին. Ադրբեջանը խաղաղությունը տեսնում է միայն ու միայն իր մոդելի մեջ՝ ամբողջական նահանջողական դիրքորոշումը պիտի լինի ՀՀ-ինն ու Արցախինը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
«Սա ազդակ է, և արդյո՞ք մեր իշխանություններն ունեն համարժեք պատասխան՝ թե' հայտարարությունների, թե' գործողությունների ձևով: Սա պատասխան է նաև ՀՀ վարչապետի այն խոսքերին, թե մենք արել ենք մեր հայտարարությունը և սպասում ենք Ադրբեջանի պատասխանին: Ահա` Ադրբեջանն ամբողջությամբ ասիմետրիկ պատասխանեց ՀՀ վարչապետին: Հիմա Փաշինյանը կարող է ընդունել, կարող է չընդունել, բայց այդ զորավարժություններն այն պատասխանն են, որն Իլհամ Ալիևը տալիս է Նիկոլ Փաշինյանին»,- նշեց նա
Ըստ Ալավերդյանի` հայաստանյան քաղաքական, իրավական, պետական մակարդակով Նախիջևանի հետ կապված որևէ ազդակ չկա, այս թեման դեռ ՀՀ-ի էլիտայի համար մնում է փակ, վախ կա, որ եթե Նախիջևանի թեման արծարծեն, կարող է վատ արձագանքներ լինեն ՌԴ-ի և Թուրքիայի կողմից, մինչդեռ Թուրքիայի կողմից արձագանքներ վաղուց կան:
«Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն հռչակվելու ժամանակվանից արդեն Թուրքիայի հետ ուղիղ կապեր են հաստատվել, և դրանք չեն խզվել: Այսինքն՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Թուրքիան ունեն ուղղակի կապեր, հարաբերություններ, այդ թվում՝ պայմանագրային: Պետք է հասկանանք, որ Թուրքիան ինչ-ինչ իմաստով դիտարկում է այդ տարածքները որպես պահուստային: Իհարկե, եթե անգամ մեր կողմից չկա պատասխան, համոզված եմ, որ պաշտպանության և ազգային անվտանգության հարցերով զբաղվող մարդիկ ամեն ինչը հաշվարկում են հենց հիմա»,- ընդգծեց Ալավերդյանը: