|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․
«Երեկ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը հրապարակեց ուղերձ՝ նվիրված Թանգարանների միջազգային օրվան։ Սակայն հրապարակված տեքստում որևէ հիշատակում չկար Արցախի ավելի քան երկու տասնյակ պետական և մասնավոր թանգարանների ու հավաքածուների մասին, որոնք այսօր կանգնած են լիարժեք ոչնչացման վտանգի առաջ։ Ակնհայտորեն անտեսվել էին նաև թանգարանային ոլորտում երկար տարիներ աշխատած արցախցի բազմաթիվ մասնագետները, որոնք մեծ ավանդ ունեն Հայաստանի և Արցախի թանգարանային ժառանգության պահպանման և զարգացման գործում»։